Գալաթայի աշտարակ
Գալաթայի աշտարակ | |
թուրքերեն՝ Galata Kulesi | |
Տեղագրություն | Ստամբուլ, Թուրքիա |
Կառուցման ժամանակ | 1348- 1349 |
Օգտագործում | մինչ օրս |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ | |
Վիքիպահեստում |
Գալաթայի աշտարակ (թուրքերեն՝ Galata Kulesi, հունարեն՝ Πύργος του Γαλατά), գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Գալաթա թաղամասում՝ բարձր թմբի վրա։ Այն տեսանելի է քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներից։ Աշտարակի բարձրությունը 61 մետր է, շրջագիծը 9 մետր, իսկ ծովից բարձրությունը՝ 140 մետր։ Այն Ստամբուլի այցեքարտերից մեկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ դեռևս V դարում, այս վայրերում կառուցված է եղել աշտարակ։ Երբ ջենովացիները գրավեցին այս տարածքները բյուզանդացիներից և հիմնեցին այստեղ իրենց գաղութը, 1341 թվականին նրանք սկսեցին կառուցել պաշտպանիչ պատեր։ 1348—1349 թվականներին բլրի վրա նրանք կառուցեցին աշտարակ, որը պահպանվել է մինչ մեր օրերը։ Այն ժամանակ նրանք աշտարակը անվանեցին «Հիսուսի աշտարակ» և այն հանդիսանում էր մի ուրույն փարոս առևտրականների և ծովագնացների համար։ Պաշտպանիչ պատի որոշ հատվածներ պահպանվել են մինչ օրս։
Իր ներկայիս անվանումը աշտարակը ստացել է դեռևս Օսմանյան կայսրության օրոք։ Մեհմեդ II Ֆաթիհը կրճատեց աշտարակի բարձրությունը 6,8 մետրով` հեռացնելով գմբեթը։ Մուրադ III սուլթանի կառավարման տարիներին աշտարակը կիրառվել է որպես աստղադիտարան։
1791 թվականին աշտարակը վերակառուցվել է։ Այն ժամանակ աշտարակի բարձրությունը կազմում էր 45 մետր։ 1832 թվականին վերակառուցումից հետո ավելացվեց աշտարակի վերին հատվածը։ Այդպես ի հայտ եկավ դիտասրահը։ Աշտարակում տեղակայված պահակախումբը հսկում էր Ստամբուլի հյուսիսային հատվածը և Ոսկեղջյուրը[1]։
1875 թվականին աշտարակը ձեռքբերեց ժամանակակից տեսքին մոտ էքստերիեր։ 1964-ից 1967 թվականներին աշտարակը վերակառուցվեց։ Վերակառուցվեց աշտարակի կոնաձև գմբեթը։ Այնուհետև աշտարակում տեղադրեցին վերելակ։
Ներկայումս աշտարակի վերին հատվածում տեղակայված է ռեստորան, գիշերային ակումբ և դիտասրահ։ Աշտարակը համարվում է թանգարանային օբյեկտ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ De Amicis, Edmondo Galata // Constantinople (1878). — New York and London: G. P. Putnam's Sons, 1894. — С. 60. — 326 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալաթայի աշտարակ» հոդվածին։ |
|